Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

«Ոչ պիտանի» մթերքների օգտագործումը

«Ոչ պիտանի» մթերքների օգտագործումը

Վաշինգտոնում սննդաբան Սառա Շենկերն ու խոհարար Ալդո Զլլին մի քանի բաղադրատոմս են  մշակել բանանի, սոխի կլեպ ու բոլոր բույսերի այն հատվածներից, որոնք սովորաբար աղբաման են նետվում, հաղորդում է rosbalt.ru-ն:

Դա ոչ միայն օգնում է տնտեսել, այլև հնարավորություն է տալիս առավելագույնս օգտագործել դրանց սննդանյութերը: Օրինակ, բանանի կեղևը հարուստ է լյուտեինով, որն օժտված է հակաօքսիդանտային հատկությամբ, ինչի հաշվին այն բավականին լավ պաշտպանում է աչքերը: Բանանի կեղևը նաև հարուստ է սերոտոնինով: Վերջինս համարվում է իբրև երջանկության հորմոն:

Հեղինակներ առաջարկում են բանանի կեղևի վրայից հեռացնել մուգ հատվածները, մի քանի օր այն ջրի մեջ պահել, ապա եփել ու խյուսի վերածել: Ստացվածը զանգվածը կարելի է ավելացնել կարկանդակներին ու չիզքեյքին:

Սոխի կլեպը  պարունակում է  ավելի շատ քանակությամբ կվերցետին ու այլ հակաօքսիդանտներ, քան հենց սոխը: Հետևաբար, առաջարկվում սոխի  կլեպն ավելացնել ապուրներին՝ եփելու ժամանակ, այնուհետև հեռացնել՝ պատրաստ լինելուն պես:

Անանասի կոշտ միջուկն ավելի շատ բրոմելեյն է պարունակում, քան պտղամիսը: Դրանից կարելի է չիփսեր պատրաստել, բարակ կտրատելով ու չորացնելով ջեռոցում` նվազագույն ջերմության պայմաններում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. max-body.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ